Tel: +37455567333
Email: info@hiyalex.am

Slide Title 2

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas pulvinar nibh purus, eget convallis erat efficitur eget.

Read More

Slide Title 3

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas pulvinar nibh purus, eget convallis erat efficitur eget.

Read More

Կորպորատիվ հաճախորդներին

ԸՆԹԱՑԻԿ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿՈՐՊՈՐԱՏԻՎ  ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

ՀԻՅԱԼԵՔՍ  փաստաբանական գրասենյակը (այսուհետև` Գրասենյակ) կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ընթացիկ իրավաբանական ծառայություններ:

Մատուցվող ծառայությունների ծավալից կախված կամ հաճախորդի աշխատողների թվից ելնելով, մեր հաճախորդներին առաջարկում ենք ընթացիկ իրավաբանական սպասարկման ծառայությունների ամսական սակագնային տարբեր փաթեթներ: Ընթացիկ սպասարկման ծառայությունները ներառում են գրավոր և բանավոր խորհրդատվությունների տրամադրում, ինչպես նաև հաճախորդի շահերի ներկայացումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում (անշարժ գույքի կադաստր, հարկային և մաքսային մարմիններ և այլն), կազմակերպություններում:

— Գրավոր  խորհրդատվության մեջ ներառվում է կարծիքների, եզրակացությունների պայմանագրերի, հրամանների, ընդհանուր ժողովի որոշումների, ներքին կարգապահական կանոնների, վերակազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի և այլ գրավոր փաստաթղթերի նախագծերի կազմումը (բացառությամբ դատավարական փաստաթղթերի).
— բանավոր խորհրդատվության մեջ ներառվում է ցանկացած իրավական հարցի վերաբերյալ կարծիքների հայտնումը և եզրակացությունների տրամադրումը, գործարքների կնքման կապակցությամբ բանակցությունների վարումը:
Ընթացիկ իրավաբանական ծառայությունը մատուցելիս, կախված փաթեթից իր մեջ կարող է ներառել հետևյալ ծառայությունները`

  • էլեկտրոնային եղանակով հարցերի և պատասխանների փոխանակման արագացված ռեժիմը, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդի կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկված գրավոր հարցին արագ պատասխանել.
  • հեռախոսազանգով պատասխանում ենք հաճախորդի հարցերին.
  • մասնակցում ենք գործարքների կամ վեճերի հետ կապված բանակցություններին
  • մասնակցում ենք  հաճախորդների մոտ անցկացվող ստուգումներին.
  • ընկերությունների ներքին և անհատական իրավական ակտերի կազմում.
  • քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում, փոփոխում, լրացում և լուծում.
  • հեղինակային իրավունքների պաշտպանություն, ապրանքային և սպասարկման նշանների գրանցում, մտավոր սեփականության օբյեկտների գրանցում և պաշտպանություն.
  • իրավաբանական անձանց հիմնադրման և վերակազմակերպման, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերի և դրանց փոփոխությունների կազմում և պետական գրանց հետ կապված գործընթացներ.
  • Իրավաբանական այլ փաստաթղթերի կազմում, վարչական դիմումներ և հայցադիմումներ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, հարցումներ, տեղեկանքներ և գրություններ, լիցենզիաներ, թույլտվություններ, արտոնագրեր, սերտիֆիկատներ և այլ փաստաթղթեր ստանալու փաթեթների նախապատրաստում և գործընթացի կազմակերպում.
  • Ներկայացուցչություն առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայությունում, պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում,

Անհրաժեշտության դեպքում պայմանագրերը և այլ փաստաթղթերը, բացի հայերենից, կկազմվեն նաև ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինչպես նաև այլ լեզուներով՝ մասնագիտական տերմինալոգիայի ճշգրտության երաշխավորմամբ: Մենք առաջարկում ենք մատչելի գներ և վճարման ճկուն մեխանիզմներ, որոնք մանրամասն քննարկվում են յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես:

Դատական ակտեր

Անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ վճիռը վերացնելու պահանջի մասին Ալիմենտի բռնագանձման պահանջի մասին Ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին Որոշմամբ սահմանված տուգանքի գումարի հնգապատկմանն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին […]

>>>

Հղումներ

ՀՀ իրավական ակտեր www.laws.am, www.arlis.am, irtek.am ՀՀ փաստաբանների պալատ www.advocates.am ՀՀ սահմանադրական դատարան www.concourt.am ՀՀ դատարան www.court.am ՀՀ ազգային ժողով  www.parliament.am ՀՀ արդարադատության նախարարություն www.justice.am ՀՀ դատախազություն www.genproc.am ՀՀ մտավոր […]

>>>

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան

Գալստյանն ընդդեմ Հայաստանի Էոնն ընդդեմ Ֆրանսիայի Կանն ընդդեմ Միացյալ Թագավորության  Կռեուզն ընդդեմ Լեհաստանի Մելտեքս ՍՊԸ-ն ընդդեմ Հայստանի Մենեշևան ընդդեմ Ռուսաստանի  Սափեյանն ընդդեմ Հայաստանի  Ամիրյանն ընդդեմ Հայաստանի

>>>

Տեղեկատու

Հարգելի կայքի այցելու Այս էջում Դուք կարող եք ծանոթանալ խորհրդատավական, ինչպես նաև իրավական բնույթ կրող նյութերին: Յուրաքանչյուրիս համար կարևոր է տեղեկացված լինել մեր նվազագույն իրավունքների և պարտականությունների մասին, որպեսզի հնարավություն […]

>>>

Ապահովագրություն

Հարգելի կայքի այցելու Բարձրակարգ ապահովագրական ծառայությունների շնորհիվ, որոնք համապատասխանում են լավագույն միջազգային չափանիշներին և ղեկավարման սկզբունքներին ստեղծվում է վստահություն ապագայի նկատմամբ: Մեր ընկերությունը համագործակցելով շուկայի առաջատարներից «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության […]

>>>